ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԵՄ-ին հաջողվեց չայրել կամուրջները

ԵՄ-ին հաջողվեց չայրել կամուրջները
29.11.2013 | 15:47

Արդեն հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև ընդունվել է համատեղ հայտարարություն:

«Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը»,- նշված է հայտարարության նախաբանում:

Սրանից զատ, հայտարարությունից տեղեկանում ենք, որ ԵՄ-ն և ՀՀ-ն արձանագրում են, որ ավարտվել են Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ, դատելով հայտարարության տեքստից, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կամուրջներն այրված համարել չի կարելի:

Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ, ըստ հայտարարության, կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը:

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ գործողությունների ծրագիրն ի սկզբանե ընդունվել էր այն ակնկալիքով, որ նախապատրաստվի Ասոցացման համաձայնագիրը, որը պետք է նախաստորագրվեր: Այդ ծրագիրը, որն ավարտվել էր 2011թ. դեկտեմբերին, ըստ մեր զրուցակցի, կարդիականացվի:

Օրեր առաջ «Համաձայնություն» քաղաքագիտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստվում էր ՀՀ-ին կոնկրետ քայլերի դիմաց տրամադրել վեց միլիարդ եվրո գումար:

Կարո՞ղ ենք ակնկալել, որ այս հայտարարությունից հետո ԵՄ-ն կցուցաբերի ֆինանսական աջակցություն:

Վարուժան Հոկտանյանը դժվարացավ ասել, թե ինչ ֆինանսական աջակցություն կցուցաբերի ԵՄ-ն ՀՀ-ին առաջիկայում կամ ինչ գաղափարախոսության վրա կհիմնվի նրա աջակցությունը:

«Դա կախված է ոչ միայն Եվրամիությունից, այլև՝ բազմաթիվ այլ գործոններից»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ